Հաղորդակցական անգլերեն (English for Communication)
Դասըթնացը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց անգլերենի իմացությունը, զարգացնել հաղորդակցական հմտությունները: Ձեռք բերած հմտությունները կարող են նաև նպաստել մասնագիտական աճի խթանմանը:
Դասըթնացի ավարտին սովորողը կարողանալու է՝
- ընթերցանության ժամանակ հասկանալ տարբեր թեմաների վերաբերյալ միջին բարդության հեղինակային, աուտենտիկ տեքստը, ինչպես նաև մասնագիտական թեմաներով միջին բարդության տեքստերի հիմնական միտքը;
- բանավոր խոսքում սահուն և առանց բարդությունների արտահայտել սեփական մտքերը, հասկանալ դիմացինի խոսքը և մասնակցել քննարկումների տարբեր թեմաների շուրջ՝ օգտագործելով միջին բարդության բառապաշար և լեզվական կառույցներ, ինչպես նաև ներկայացնել տեքստեր տարբեր թեմաների շուրջ` արտահայտելով սեփական կարծիքը և ներկայացնելով փաստարկները;
- գրավոր խոսքում ճշգրիտ և առանց քերականական սխալների արտահայտել իրենց մտքերը միջին բարդության ոչ մասնագիտական և մասնագիտական թեմաների շուրջ` արտահայտելով իր կարծիքը և ներկայացնելով փաստերը, տիրապետել գրավոր խոսքի հիմնական ոճական առանձնահատկություններին;
- ընկալել անգլերեն միջին բարդության բանավոր խոսքը` մասնագիտական բնագավառի քննարկումները, կենդանի և ձայնագրված (հեռուստատեսություն, ռադիո, լուրեր, քննարկումներ և այլն), հետևություններ անել և մանրամասնորեն արտահայտել դրա վերաբերյալ իրենց կարծիքը՝ դառնալով հաղորդակցման անմիջական մասնակից:
Տևողությունը՝ 3 ամիս
Դասավանդող՝ Ալվինա Վ. Ներսեսյան