Концепция развития центра кавказоведения УММ
Миссия центра:
- Центр кавказоведения является структурным подразделением Университета Месроп Маштоц, и как научно-исследовательский центр, призван содействовать качественной подготовки студентов и магистров на специальности «Кавказоведение».
- Центр оказывает помощь в создании электронной библиотеки и библиотечного фонда УММ по темам кавказоведения и политологии для студентов.
- Центр разрабатывает тематику научных исследований для создания курсовых, дипломных и магистерских работ для студентов факультета «Кавказоведение».
- Центр организовывает встречи студентов факультета «Кавказоведение» с политиками, историками, кавказоведами, востоковедами и общественными деятелями Арцаха, Армении и других стран для общения, дискуссий, лекций и других форм сотрудничества.
- Центр содействует организации круглых столов на международных конференциях по наиболее актуальным вопросам развитии Арцаха, Армении и региона в целом.
- Центр Кавказоведения УММ в сотрудничестве с региональными университетами и другими научно-исследовательскими центрами готовит и публикует сборники по темам региона .
- В настоящее время создание центра кавказоведения УММ обусловлено необходимостью тщательного изучения событий на Кавказе и их влияния на Арцах и Армению.
Устав центра кавказоведения УММ (На армянском языке)
Հիմնական դրույթներ
- Մեսրոպ Մաշտոց Համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) Կովկասագիտության կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն) գիտական հետազոտություններ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում է:
- Կենտրոնը ստեղծվում է ռեկտորի կողմից: Կենտրոնի ղեկավարը և աշխատողները նշանակվում են ռեկտորի հրամանով:
- Կենտրոնն իր գործունեությամբ ղեկավարվում է Համալսարանի կանոնադրությամբ, գիտական խորհրդի որոշումներով, ռեկտորի հրամաններով և սույն կանոնակարգով, ինչպես նաև պետական չափորոշիչներով:
Հիմնական խնդիրներ
Կենտրոնի իրավասություններն են.
- Փորձարարական հետազոտության արդիականության եղանակների յուրացում և ներդրում:
- Աշխատատեղերի և գիտախորհրդատվական օգնության տրամադրում ամբիոնների աշխատակիցներին և ուսանողներին՝ ինքնուրույն և Կենտրոնի հետ համատեղ գիտական հետազոտություն անցկացնելու համար:
- Կենտրոնի համապատասխան ստորաբաժանումներում ուսանողների հետ գիտագործնական պարապմունքների անցկացում՝ հետազոտության ժամանակակից մեթոդների և սարքավորումների հետ ծանոթացնելու նպատակով:
- Համագործակցություն գիտաուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հետ:
- Կենտրոնի գիտաշխատողների որակավորում՝ հիմք ունենալով Գիտաշխատողների որակավորման բնութագրի» գործող դրույթները:
- ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնը Տարածաշրջանային բուհերի և տարածաշրջանային այլ գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ պատրաստում և հրատարակում է ռեգիոնալ թեմաներով ժողովածուներ:
- Կենտրոնը կազմակերպում է Արցախի, Հայաստանի զարգացման առավել հրատապ խնդիրների շուրջ միջազգային գիտաժողովներ, կլոր սեղաններ ինչպես նաև տարածաշրջանի ընդհանուր հետազոտությունների իրականացում:
Կենտրոնի կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատվում է համալսարանի ռեկտորի կողմից՝ գիտակոորդինացիոն խորհրդի նախնական քննարկումից, գիտության գծով պրոռեկտորի հետ համաձայնեցնելուց և Կենտրոնի ղեկավարին ներկայացնելուց հետո:
Կենտրոնի գիտական միավորները ձևավորվում են մեթոդական / թեմատիկ սկզբունքների համաձայն:
Կենտրոնում կարող են ստեղծվել նաև այլ շարժական ստորաբաժանումներ:
Կենտրոնի գիտական գործունեության ղեկավարումը
- Կենտրոնի ընդհանուր համակարգումն իրականացնում է Համալսարանի գիտության գծով պրոռեկտորը:
- Կենտրոնի ղեկավարումն իրականացնում է ղեկավարը:
- Կենտրոնի ղեկավարն իր գործունեությամբ հաշվետու է Համալսարանի ռեկտորին և գիտության գծով պրոռեկտորին:
Կենտրոնի ղեկավարը՝
- կազմակերպում և պլանավորում է Կենտրոնի գործունությունը,
- համակարգում է Համալսարանի այլ ստորաբաժանումներից Կենտրոն ուղարկված աշխատողների/ ուսանողների աշխատանքը,
- ռեկտորին է ներկայացնում այլ կազմակերպությունների հետ համաձայնագրերի նախագծեր,
- համաձայն Կենտրոնի խնդիրների՝ կոորդինացնում և պլանավորում է գիտա–հետազոտական աշխատանքները,
- հանձնարարություններ է տալիս Կենտրոնի աշխատողներին,
- հսկողություն է իրականացնում Կենտրոնի աշխատողների գործունեության նկատմամբ,
- Համալսարանի ղեկավարության համաձայնությամբ Կենտրոնի գիտական հետազոտություններին առնչվող հարցերը ներկայացնում է արտաբուհական կազմակերպություններում և պետական մարմիններում,
- ապահովում է պլանային գիտահետազոտական աշխատանքների, Համալսարանի ամբիոնների, գիտական ստորաբաժանումների և այլ կազմակերպությունների հետ իրականացվող համալիր գիտական հետազոտությունների որակյալ և ժամանակին կատարումը,
- Համալսարանի ղեկավարությանը ներկայացնում է գիտական հետազոտությունների հաջող իրականացումն ապահովող ստորաբաժանման աշխատողներին պարգևատրման առաջարկություններ:
Կենտրոնի տնօրենն իրավունք ունի իր իրավասությունները ժամանակավորապես պատվիրակել Կենտրոնի աշխատողներին՝ ռեկտորի համաձայնությամբ:
Կենտրոնի աշխատողները՝
- իրականացնում են Կենտրոնի գործառույթներից բխող աշխատանքներ,
- կատարում են ռեկտորի, գիտական գծով պրոռեկտորի և Կենտրոնի տնօրենի հանձնարարությունները:
- Կենտրոնի աշխատողները պարտավոր են ենթարկվել ԱՀ աշխատանքային օրենսդրությանը, Համալսարանի ներքին կարգապահական կանոններին, ինչպես նաև աշխատանքային էթիկայի կանոններին:
Կենտրոնի ֆինանսավորման աղբյուրները
- Համալսարանի կողմից հատկացվող միջոցները:
- Դրամաշնորհներից ստացվող գիտական հետազոտությունների ֆինանսավորման միջոցները:
НОВОСТИ ЦЕНТРА