Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի հիմնական աշխատողներ՝ Դիանա Սարգիսովայի և Գևորգ Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կազմակերպվել է հերթական միջոցառումը, որի ընթացքում ուսանողները լուծել են իրավիճակային խնդիրներ։ Միջոցառմանը մասնակցել են “Կառավարում” մասնագիտության 1-ին և 3-րդ կուրսի ուսանողները։ Նրանք ի ցույց են դրել ուսումնառության տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները։

Միջոցառմանը ներկա էր ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ով իր ելույթում կարևորել է նման միջոցառումների անցկացումը: Դ. Գաբրիելյանի խոսքով՝ բոլոր ժամանակներում մարդը պետք է զինված լինի գիտելիքներով և հետևի նորարարություններին: Խոսելով միջոցառման նպատակների մասին՝ «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ Ռոզա Ավագյանը նշել է, որ իրավիճակային խաղերի անցկացումը խթան կհանդիսանա զարգացնել լիդերական հատկություններ, ինչը կօգնի ներգրավել ենթականներին նպատակային գործընթացներին և նվազագույն ռեսուրսներով հասնել առավելագույն արդյունքի։ ” Ձեռք բերել քոուչինգի և մենթորական գործիքներ, որոնց կիրառումը կօգնի ղեկավարին՝ առավելագույնս օգտագործել ենթակաների ներուժն ու հնարավորությունները։ Զարգացնել և ուսուցանել՝ բացահայտելով նոր տաղանդներ, ինչպես նաև ստեղծել մոտիվացված և մասնագիտական բարձր որակներով օժտված թիմ”,- ավելացրել է Ռ. Ավագյանը։ Միջոցառման նպատակներից է նաև ուսանողների մոտ կառավարչական ունակությունների կիրառումը զարգացնելը։ Ծանոթացնել լսարանին՝ «Կառավարում» մասնագիտության յուրահատկությունների հետ, ինչպես նաև մոտիվացնել ուսանողներին, որ ավելի խորությամբ ուսումնասիրեն իրենց մասնագիտությունը։Միջոցառման վերջում “ՍՊԸ “Չնախատեսված հանգամանքներ”” թիմի ուսանողները՝ ցուցաբերած ակտիվության համար արժանացել են նվերների։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն














Previous image
Next image