ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԲԻՈՆ

Տնտեսագիտության և կառավարման ամբիոնը հանդիսանում է ավարտական և ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը Տնտեսություն, Մենեջմենթ ուղղություններով:

Ուսուցման կազմակերպումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման ձևերով

Ամբիոնի առաքելությունն է կառավարման ոլորտում մասնագիտական իրավասությունների անհրաժեշտ մակարդակ և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, որոնք կարող են մրցակցել տնտեսության արդիականացման պայմաններում:

Ամբիոնի նպատակն է ստեղծել արդյունավետ ուսուցման համակարգ, որը կնպաստի ուսանողների պահանջմունքների բավարարմանը:

Ամբիոնի ռազմավարական նպատակն է ստեղծել ուսուցման և դաստիարակության արդյունավետ համակարգ ՝ իր գործունեության բոլոր ուղղությունների կատարելագործման հիման վրա:

Ամբիոնի հիմնական նպատակներն ու խնդիրներն են`

  • ստեղծված տնտեսական պայմաններում իրավասու մասնագետների պատրաստումը, որոնք կարող են ստեղծագործաբար մտածել, արդյունավետ որոշումներ կայացնել:
  • ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող մասնագիտական գիտելիքների ամբողջական համակարգ ունեցող մասնագետների պատրաստում:
  • նորարարական մեթոդների ներդրում ուսումնական գործընթացի կազմակերպման գործում:
  • գիտահետազոտական բազայի զարգացում:
  • դասախոսների և ուսանողների գիտական գործունեության ակտիվացում
  • կրթության որակի համար դասախոսների պատասխանատվության բարձրացում,

Ամբիոնի գիտահետազոտական ուղղվածությունը և հիմնական գործունեությունը

  • մասնագիտական թեմաներով ներֆակուլտետային, միջֆակուլտետային քննարկումների կազմակերպում /գիտագործնական սեմինարներ, գիտական զեկուցումներ և այլն/
  • դասախոսների գիտական գործունեության խրախուսման համակարգի մշակում և ներդնում:
  • միջազգզյին կառավարման ոլորտում առաջատար մասնագետների հետ կապերի ընդլայնումը
  • միջբուհական, միջազգային և այլ կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում դասախոսների վերապատրաստման ծրագրերի իրականացում:
Авакян Роза Юрьевна

Ավագյան Ռոզա Յուրիի

Ամբիոնի վարիչ

ֆակուլտետի Փաստաթղթերը

Կիսվել այս էջով`