ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

ՄՄՀ Իրավագիտության ամբիոնը ստեղծվել է 2003թ. պատմության և իրավագիտության ամբիոնների
վերակազմավորման արդյունքում:

Ստեղծման օրից ամբիոնի վարիչ է եղել ՄՄՀ դոցենտ Ա. Ն. Հարությունյանը:

2006-ից մինչև 2018թթ. ամբիոնը ղեկավարել է պրակտիկ փաստաբան, Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, Դնեպրոպետրովսկի շրջանի (Ուկրաինա)
փաստաբանների խորհրդի անդամ՝ Մ.Ռ. Ղահրամանյանը

2019թ. մարտից ամբիոնը ղեկավարում է ի.գ.թ., դոցենտ Ս.Գ. Պետիկյանը

Իրավագիտության ամբիոնի գլխավոր խնդիրներն են՝

  • Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնամեթոդական գործունեության բարելավում
  • Ուսուցման տեխնոլոգիաների բարելավում ուսանողների անհատական ստեղծագործական ներուժի և նրանց հնարավորությունների զարգացման նպատակով
  • Իրավաբանական կարգուկանոնի իրականացման ապահովում հանրային և մասնավոր իրավունքի ոլորտում
  • Իրավունքի տարբեր ճյուղերի ոլորտում գիտական հետազոտությունների անցկացում
  • Ուսանողների ներգրավում հանրային և մասնավոր իրավունքի ոլորտի գիտահետազոտական գործունեության մեջ:

Ամբիոնը համարվում է թողարկող և իրականացնում է ընդհանուր ուղղության բակալավրի կրթական ծրագրեր, ինչպես նաև մագիստրատուրայի ծրագիր՝ «Սահմանադրական իրավունք: Պետության և իրավունքի տեսություն» «Քրեական իրավունք և քրեական դատավարություն», մագիստրանտների գիտական ղեկավարում, մագիստրոսական ատենախոսությունների պատրաստում, շրջանավարտների վերջնական պետական հավաստագրումների անցկացում:

Իրավաբանների ուսուցման կազմակերպումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել է քրեագիտության լաբորատորիա: Պլանավորվում է ստեղծել դատական նիստերի դահլիճ:

ՄՄՀ Իրավագիտության ամբիոնը արդյունավետ համագործակցում է ինչպես տեղի, այնպես էլ ԱՊՀ երկրների գիտահետազոտական կենտրոնների հետ: Ֆակուլտետի ուսանողները անց են կացնում իրենց արտադրական փորձուսուցումը դատարաններում, Արդարադատությունում, և ներքին գործերի նախարարությունում:

Պետիկյան Սիրանուշ Գառնիկի

Ի.գ.թ., ՄՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ

Պետիկյան Սիրանուշ Գառնիկի

Ի.գ.թ., ՄՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ

ֆակուլտետի Փաստաթղթերը

ֆակուլտետի Դասախոսները

Միրա Ռոբերտի Ղահրամանյան

ՄՄՀ իրավաբան, ավագ դասախոս

Օլյա Ռաֆիկի Ալթունյան

ավագ դասախոս

Յանա Արկադիի Դավթյան

Իրավաբանական ֆակուլտետի դեկան, ՄՄՀ դոցենտ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիսվել այս էջով`