Տնտեսագիտության, կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավագիտության ֆակուլտետը հիմնադրվել է 2004 թվականին: 2008 թվականին ֆակուլտետը վերակազմավորվել է իրավաբանական ֆակուլտետի և տնտեսագիտության, կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի: 2019թ. բուհի աշխատանքների բարելավման նպատակով, որոշում է կայացվել` կրճատել ֆակուլտետների քանակը և միավորել տնտեսագիտության, կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետը իրավաբանության ֆակուլտետի հետ:
ՄՄՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ռազմավարական նպատակներն են՝
- Իրականացնել կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխում՝ որակավորումների ազգային շրջանակին և աշխատաշուկայի արդի պահանջներին համահունչ:
- Բարելավել դասավանդման, ուսումնառության և գնահատման գործընթացները:
- Ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը կրթական գործընթացում:
- Պատրաստել տնտեսության և մենեջմենթի ոլորտում պահանջարկ ունեցող բանիմաց մասնագետներ, որոնք միտված են նորարարական գործունեության և կարող են մրցակցել տնտեսության արդիականացման պայմաններում:
- Ապահովել Արցախի Հանրապետության և սահմաններից դուրս,իրավագիտության բոլոր բնագավառներում աշխատելու ունակություն ունեցող մասնագետների (բակալավր, մագիստր) պատրաստմանն ուղղված որակյալ պատրաստվածություն:
- Ապահովել ֆակուտետի մասնագիտություններին առնչվող բնագավառներում հեղինակավոր և առաջատար մասնագետների հետ փոխհամագործակցությունը, կապերի ընդլայնումը և ստեղծել նոր կապեր:
- Կազմակերպել օտարերկրյա դասախոսների կողմից առանձին դասախոսությունների, սեմինարների անցկացումը:
- Բարձրացնել որակի ներքին ապահովման համակարգի գործունեության արդյունավետությունը:
- Զարգացնել հանրային կապերի միասնական համակարգը, բարձրացնել հանրային կապերի ներբուհական ցանցի արդյունավետությունը:
- Ընդլայնել և զարգացնել ՄՄՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ներգրավումը համազգային ծրագրերին և նախաձեռնություններին:
- Զարգացնել ուսանողների հավաքագրման գործընթացները՝ դիմորդների հոսքի պահպանման և մեծացման նպատակով:
- Զարգացնել համալսարանի միջազգայնացմանը նպաստող քաղաքականությունը:
Ֆակուլտետում գործում են ներքոբերյալ ամբիոնները՝
ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԲԻՈՆ
Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպվում է հետևյալ մասնագիտությունների ուղղությամբ
Բակալավրի կրթական ծրագրով՝
- Իրավագիտություն (առկա և հեռակա): Որակավորումը՝ իրավագիտության բակալավր
- Ինֆորմատիկա /համակարգչային գիտություն/ (առկա): Որակավորումը՝ ինֆորմատիկայի բակալավր
- Տեղեկատվական համակարգեր (առկա): Որակավորում՝ ինֆորմատիկայի բակալավր
- Կառավարում/ըստ ոլորտի/ (առկա և հեռակա): Որակավորում՝ կառավարման բակալավր
- Տնտեսագիտություն (հեռակա): Որակավորում՝ տնտեսագիտության բակալավր
Իրավաբանների ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ֆակուլտետում գործում է կրիմինալիստիկայի լաբորատորիա: Նման լսարանի առկայությունը հնարավորություն է տալիս ուսանողներին գործնականում կիրառել ձեռք բերած տեսական գիտելիքները:
Մագիստրատուրայի կրթական ծրագրով՝
Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն (առկա և հեռակա) Որակավորում՝ իրավագիտության մագիստրոս
- Քրեական իրավունք և քրեական դատավարություն (առկա և հեռակա) Որակավորում՝ իրավագիտության մագիստրոս
- Ձեռնարկությունների կառավարում/ (առկա և հեռակա) Որակավորում՝ կառավարման մագիստրոս
- Տեղեկատվական համակարգեր (առկա) Որակավորում՝ ինֆորմատիկայի մագիստրոս
- Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա (առկա և հեռակա) Որակավորում՝ինֆորմատիկայի մագիստրոս
Տնտեսաիրավաբանական ֆակուլտետում գործում են ուսխորհուրդ, ՈՒԳԸ. որոնք կազմակերպում են գիտաժողովներ, ներբուհական և հանրապետական ուսանողական միջոցառումներ: Ֆակուլտետի ուսանողները մասնակցում են ամբիոնների կողմից կազմակերպված ուսուցողական, գիտական, ճանաչողական, մշակութային բնույթի միջոցառումներին: Ուսանողական կյանքն անցնում է հետաքրքիր ու բովանդակալից: