2022թ. օգոստոսի 30-ին տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գիտխորհրդի անդրանիկ նիստը
Նիստին ներկա էին գիտական խորհրդի 35 (երեսունհինգ) անդամներից 30-ը (երեսունը): Նիստը նախագահում էր ռեկտոր Դ.Ս. Գաբրիելյանը: Ռեկտոր Դ.Ս. Գաբրիելյանը, բացելով գիտխորհրդի նիստը, հայտարարեց քվեակազմի առկայության մասին և քվեարկության դրեց նիստի օրակարգը:
Օրակարգ
- Գիտխորհուրդի անձնակազմի հաստատում
Զեկուցող՝ գիտքարտուղար Լ.Առստամյան
- 2022-23թթ ուստարվա ընդունելության I և II փուլերի արդյունքների ամփոփ հաշվետվություն
Զեկուցող՝ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա.Գրիգորյան
- ՄՄՀ ՆՈԱԿ–ի տարեկան հաշվետվություն
Զեկուցող՝ ՆՈԱԿ–ի ղեկավար՝ Ա.Ներսիսյան
- Ըստ ընթացակարգի նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ներկայացման մասին
Զեկուցող՝ դեկաններ՝ Ա.Գրիգորյան, Յա.Դավթյան
- 2022-23թթ ուստարվա գիտխորհրդի աշխատանքային տարեկան պլանի քննարկման և հաստատման մասին
Զեկուցող՝ գիտքարտուղար՝ Լ.Առստամյան
- Պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների տեղակալման և առաջքաշման ընտրությունների մասին
Զեկուցող՝ Կադրերի բաժնի պետ` Լ.Զաքարյան
- Վ.Ա. Մկրտչյանի «Տնտեսական աճի և մարդկային զարգացման հիմնախնդիրները ՀՀ–ում» խորագրով գիտական աշխատության, Ռ.Ն.Սայիյանի «Հովհանես Գրիգորյանի պոեզիան» գրքի, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի դասախոսների հրապարակումներ, 1997-2022թթ, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Լրատու, գիտական հոդվածների ժողովածուի 2006-2022 թթ Մատենագիտությունների և Հովիկ Ավանեսովի «Ադրբեջանի պետական ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությունը 1918-2022թթ.» գրքի (անգլերեն լեզվով) տպագրության երաշխավորման մասին:
Զեկուցողներ՝ Ռ.Սայիյան, Հ.Ավանեսով
- Ընթացիկ հարցեր
Արձանագրություն