
Оգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՄՄՀ Հումանիտար ֆակուլտետի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Հումանիտար ֆակուլտետի դեկան Ա.Ա.Գրիգորյանը:
Դեկանը համառոտ ներկայացրեց համալսարանում կատարված մասնակի փոփոխությունները, ապա ներկայացրեց 2023-2024 ուստարվա Հումանիտար ֆակուլտետի խորհրդի անդամների կազմը՝ կատարված վարչական փոփոխությունների համաձայն: Ա.Գրիգորյանն առաջարկեց խորհրդի նիստերի քարտուղար վերընտրել «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի դասախոս Ք.Ա.Գրիգորյանին, իսկ կուրսղեկ՝ հումանիտար ֆակուլտետի գործավար Ա.Ա.Պետրոսյանին: Դեկան Ա.Ա.Գրիգորյանը ներկայացրեց 2023-2024 ուստարվա նոր աշխատանքային պլանների քննարկման հարցը: ՄՄՀ ՈԱԿ-ի ղեկավար Ա.Ներսիսյանն առաջարկեց մինչև հոկտեմբերի 30-ը ներկայացնել 2023-2028թթ. նոր ռազմավարությունը, որի հիման վրա կկազմվի 2023-2024 ուստարվա ամբիոնների և Հումանիտար ֆակուլտետի նոր աշխատանքային պլանները, ըստ որի էլ՝ ՄՄՀ-ի ռազմավարությունը: ՄՄՀ ռեկտոր Դ.Գաբրիելյանն առաջարկեց նոր ռազմավարությունը մշակելիս առաջնահերթություն տալ. ՄԿԾ-ի բարելավմանը, ՊԴ կազմի որակի բարձրացմանը, ուսումնական պլանները դարձնել մոդուլային կառուցվածքի: Հումանիտար ֆակուլտետի ամբիոնների վարիչները ներկայացրին 2023-2024 ուստարվա ծանրաբեռնվածությունը և դասախոսների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքները: ՄՄՀ ուսխորհրդի նախագահ Մանանա Ղազարյանը ներկայացրեց ուսխորհրդի կազմը և Հումանիտար ֆակուլտետի ուսխորհրդի նոր նախագահ Արմեն Ներսիսյանին, ինչպես նաև՝ նոր աշխատանքային պլանը: Ընդունելության պատասխանատու քարտուղարը ներկայացրեց ընդունելության նախնական, 1-ին և 2-րդ փուլերի արդյունքները: Ա.Ա.Գրիգորյանը զեկուցեց, որ ուսումնական գործընթացը կիրականացվի առկա ձևաչափով, հեռավար ուսուցումը կկազմակերպվի Մանկավարժություն 3-րդ, 4-րդ կուրսերի ուսանողների, ԱԼԳ 4-րդ և ՀԼԳ 3-րդ կուրսերի համար։
