Տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գիտխորհրդի 4-րդ նիստը

Մարտի 10-ին տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գիտխորհրդի 4-րդ նիստը՝ ռեկտոր Դ.Ս. Գաբրիելյանի նախագահությամբ: Նիստին ներկա էին գիտական խորհրդի 31 (երեսունմեկ) անդամներից 29-ը (քսանիննը):

Օրակարգում՝
1. Աշնանային քննաշրջանի արդյունքների ամփոփ հաշվետվության մասին հարցը։
Ելույթով հանդես եկավ Հումանիտար ֆակուլտետի դեկան Արինա Գրիգորյանը, ով ներկայացրեց ֆակուլտետի 2022-2023թթ. ուսումնական տարվա աշնանային քննաշրջանի արդյունքների ամփոփ հաշվետվությունը: Ներկայացվեց, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում 1-ին կիսամյակի դասընթացներն ընթացել են բնականոն հունով, հասցվել է ավարտել քննաշրջանը՝ ապահովելով՝ առկա բաժնում՝ 70% առաջադիմություն և 66% որակ, հեռակա բաժնում՝ 55% առաջադիմություն և 45% որակ:

Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Յանա Դավթյանը նույնպես  ներկայացրեց ֆակուլտետի  2022-2023թթ. ուսումնական տարվա աշնանային քննաշրջանի արդյունքների ամփոփ հաշվետվությունը՝ հավաստիացնելով, որ դասընթացները կազմակերպվել են ըստ ուսումնական օրացուցային պլանի՝ ապահովելով՝ 65% առաջադիմություն և 60% որակ, հեռակա բաժնում՝ 50% առաջադիմություն և 43,5% որակ: Մագիստրատուրայի և լրացուցիչ կրթության բաժնի վարիչ Ք.Աղաբալյանը նույնպես ներկայացրեց  2022-2023թթ. ուսումնական տարվա աշնանային քննաշրջանի արդյունքների ամփոփ հաշվետվությունը, հավելելով, որ 70% առաջադիմություն և 60% որակ է արձանագրվել:

2. Ռիսկերի կառավարման ընթացակարգի և դասապրոցեսի կազմակերպման բավարարվածության մասին հարցը։
Հավատարմագրման հանձնաժողովի փորձախմբի կողմից առաջարկվել է, որ համալսարանն ունենա Ռիսկերի կառավարման ընթացակարգ։ՆՈԱԿ-ի ղեկավար Ալվինա Ներսիսյանը ներկայացրեց, որ «Կառավարում» ամբիոնի մասնագետների հետ կազմել են Ռիսկերի կառավարման ծրագիր, որտեղ հաշվի են առնվում գրեթե բոլոր ռիսկերը՝ սկսած մարդկայինից մինչև նյութական ռեսուրսներ։ Ծրագիրը քննարկվելու է հանձնախմբի կողմից, այնուհետև՝ հաստատվի ռեկտորատում:
Դասապրոցեսի կազմակերպման բավարարվածությունը (40/80) գնահատելու համար ՆՈԱԿ-ի ղեկավար Ալվինա Ներսիսյանի կողմից կազմվել է առցանց, անանուն հարցում դասախոսների և ուսանողների համար: Ա.Ներսիսյանը ներկայացրեց, որ ընդհանուր առմամբ 60% բավարարված են լրիվությամբ, 35% մասամբ բավարարված են, միայն 15 % -ը որոշ հարցերում բավարարված չեն: Վերլուծության արդյունքում եկան այն եզրակացության, որ դասապրոցեսի կազմակերպումը (40/80) տարբերակով նյութի մատակարարումը և յուրացումը բավարար մակարդակի վրա է:

3. Համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության կարգի քննարկում և հաստատում:

Ընդունելության հանձնաժողովի նախագահի նշանակման մասին հարցը։ Ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանը ներկայացրեց, որ ըստ Կառավարության որոշման՝ 2023-24 ուսումնական տարում է միայն կազմակերպվելու հեռակա ուսուցման ընդունելություն։
2023-24թթ ուսումնական տարվա հեռակա բաժնի ընդունելությունը կազմակերպվելու է միանգամյա՝ օգոստոսին, օրը նշանակվելու է ԿԳՄՍ նախարարության կողմից և քննությունն ընթանալու է իրենց ներկայացուցիչների ուղեկցությամբ: Ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանը ներկայացրեց, որ ընդունելության հանձնաժողովի նախագահ կլինի պրոռեկտոր Ա.Բաղդասարյանը:

4. Ստորաբաժանումների ղեկավարների ընտրության մասին հարցը։
Ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանն ասաց, որ Հավատարմագրման հանձնաժողովի փորձախմբի կողմից ևս առաջարկվել է ստորաբաժանումների ղեկավարներին, ամբիոնի վարիչներին նշանակել ընտրական հիմունքներով: Ըստ այդմ՝ առաջիկայում նախատեսվում է ընթացակարգ մշակել և 2023-2024 ուսումնական տարվա համար ապրիլ ամսում իրականացնել ընտրություններ՝ առաջարկած թեկանծուների միջև։

Կիսվել այս էջով`