Տեղի է ունեցել «Իրավագիտություն» և «Կառավարում» բաժինների արտադրական փորձուսուցման ամփոփման կլոր սեղանը

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» և «Կառավարում» բաժինների ուսանողների արտադրական փորձուսուցման ամփոփման կլոր սեղան: Օրակարգում նախատեսված էր փորձուսուցման արդյունքների ամփոփում: Փորձուսուցման բաժնի վարիչ տիկին Արզումանյանի խոսքով՝ բուհում ստացած տեսական գիտելիքներն ուսանողները կիրառել են գործնական պարապմունքներում: Ուսանողներն իրենց ցանկությամբ փորձուսուցում են անցել «ԱՀ Նոտարական գրասենյակ» և «ՔԱԿԳՄ»-ում, «Վալեքս Գարդեն» ՓԲԸ-ում և ԱՀ Գյուղնախարարությունում: 

ՔԱԿԳՄ-Ի ներկայացուցիչ Լ․Խաչատրյանը տեղեկացրել է փորձուսուցման անցկացման ձևաչափի մասին։ Նա առաջարկել է, որ մյուս փորձուսուցումներն ավելի երկարաժամկետ լինեն։ Փորձուսուցումը գնահատվեց բավարար։ «Վալեքս Գարդեն» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վ.Պետրոսյանը ընդգծել է ուսանողների պատրաստվածության բարձր մակարդակը և նրանց պարտաճանաչությունը: ԱՀ Գյուղնախարարության ներկայացուցիչ տիկին Գ․Հովհանիսյանի խոսքով՝ ուսանողները ծանոթացել են տարբեր բաժինների գործունեությանը։ Նրանք ցուցադրել են իրենց տեսական գիտելիքները լավ տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ շատ ակտիվ էին ու պարտաճանաչ։ Սակայն նա նշեց, որ ժամկետները շատ սեղմ էին՝ լիովին ծանոթանալու Գյուղնախարարության աշխատանքներին։ Ցանկալի է երկարաձգել փորձուսուցման ժամկետը։ Այնուհետև ելույթ ունեցան ուսանողները, որոնք ցանկություն հայտնեցին երկարացնել փորձուսուցման ժամկետը: Կլոր սեղանի աշխատանքն ամփոփեց Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Յա.Ա.Դավթյանը:

Կիսվել այս էջով`