«Սյունիքը կրթության և մշակույթի օջախ». Գիտաժողովի հրավեր

 

Գորիսի պետական համալսարանը 2022 թվականի հոկտեմբերի 27-28-ը
կազմակերպում է «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով
հանրապետական 2-րդ գիտաժողովը՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի
հիմնադրման 55-ամյակին:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև
արտասահմանյան գիտակրթական կազմակերպությունների գիտնականները,
մասնագետները, ասպիրանտներն ու հայցորդները:

Գիտաժողովի ոլորտներն են՝

  • պատմություն,
  • մշակութաբանություն,
  • բանասիրություն,
  • հնագիտություն,
  • ազգագրություն,
  • մանկավարժական գիտություններ,
  • բնական գիտություններ,
  • իրավագիտություն,
  • փիլիսոփայություն
  • քաղաքագիտություն,
  • տնտեսագիտություն,
  • սոցիոլոգիա,
  • հոգեբանություն և այլն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Հոդվածը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:
Գիտաժողովը կանցկացվի համակցված ձևաչափով (առկա և հեռավար մասնակցությամբ):
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է conferencegsu55@gmail.com էլ.հասցեին
ուղարկել`

1. Մասնակցության հայտը (ձևը կցվում է)` մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը,
2. Զեկուցման հիմնադրույթները` մինչև ս.թ հոկտեմբերի 5-ը: (Զեկուցման
հիմնադրույթները պետք է արտահայտեն հետազոտության համառոտ բնութագիրը,
առաջադրված խնդիրը, թեմայի արդիականությունը, մեթոդաբանությունը, գիտական
նորույթը: Տեքստը ներկայացնել word տարբերակով, Sylfaen տառատեսակով, հայերեն,
ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, առավելագույնը 300 բառ: Ձևավորել նշված
հաջորդականությամբ՝ հեղինակի անուն, ազգանուն, հաստատություն, գիտական աստիճան,
կոչում/առկայության դեպքում/, զեկուցման վերնագիր, հիմնաբառեր (մինչև 10):
3. Գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը
(գիտական աստիճան չունեցողների համար):
Կազմկոմիտեի կողմից ընտրված զեկուցումների մասին մասնակիցները կտեղեկացվեն
մինչև 2022 թ.-ի հոկտեմբերի 10-ը։
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետ՝ 2022 թ. նոյեմբերի 30:
Գիտաժողովից հետո գիտական չափանիշները բավարարող հոդվածները կտպագրվեն
առանձին ժողովածուով:
 Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու
գրագիտության համար:
 Հոդվածը և հայտը պարունակող ֆայլի անվանումը պետք է համընկնի հոդվածի
հեղինակի ազգանվան հետ:
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, տ. գ.
թ., դոցենտ Տիգրան Վանդունց:
Տեղեկությունների համար դիմել գիտաժողովի աշխատանքների համակարգող, Գորիսի
պետական համալսարանի գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանին (email: tmarutyan@mail.ru, հեռ.՝ 093-003-103, 091-553-103):
Գիտաժողովի հայտարարությունը և տեղեկատվական նամակը տեղադրված է
https://gorsu.am/  կայքում:


ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Համակարգչային շարվածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր:
Էջի ֆորմատը՝ 170*240 մմ, լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ:
Ծավալը՝ 7-20 էջ` ներառյալ ամփոփագրերը:
Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ ArianAMU, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:
Հոդվածի ներկայացման լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold)
գրվում է հոդվածի վերնագիրը:
Մեկ տող բաց թողնելով` տողի մեջտեղում, 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ
(Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը:
Մեկ տող ներքև` տողի մեջտեղում, 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է
աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական
աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը:
Մեկ տող ներքև` տողի մեջտեղում, 12 pt տառաչափով տրվում է հեղինակի
էլեկտրոնային փոստի հասցեն:
Մեկ տող բաց թողնելով` 12 pt տառաչափով, շեղատառ (Italic), թավ (Bold)
ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 120-170 բառի
սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները,
մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները: Ամփոփագիրը պետք է
իրենից ներկայացնի ինքնոււրույն տեքստ, որը կնկարագրի հետազոտության հիմնական
արդյունքներն առանց հոդվածն ընթերցելու: Ամփոփագրում պետք չէ բառացիորեն կրկնել
հոդվածի նախադասությունները:
Մեկ տող բաց թողնելով` անհրաժեշտ է գրել «Հիմնաբառեր» և նշել 7-10 բանալի բառեր:
Մեկ տող բաց թողնելով` անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական
տեքստը, որի տառաչափը 12 pt է, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է
հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ
խորքից՝ TAB-ի կիրառմամբ:
Աղյուսակները պետք է համարակալվեն և ունենան վերնագրեր:
Դիագրամները, սխեմաները, գծագրերը և լուսանկարները պետք է լինեն հստակ,
տպագրության համար պիտանի:
Հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով ամփոփագրերը պարտադիր են,
որոնք պետք է լինեն հոդվածի սկզբնական մասի (վերնագրից մինչև հիմնաբառերը ներառյալ)
թարգմանությունը և տրվում են հիմնական տեքստից հետո:
Հղումները պարտադիր են. Տրվում են տողատակում, աճման կարգով՝ 10 pt
տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի
երկու կողմից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:
Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և
անվան առաջին տառը (Bold), այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը,
հրատարակության վայրը, տարեթիվը և էջը: 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Կիսվել այս էջով`