Ստեփանակերտի Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել «Փոթորիկ Կովկասում» գրքի հայերեն տարբերակի շնորհանդես-քննարկումը, որը վարել է «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը:
020-ի Ղարաբաղյան պատերազմի մասին ռուս, հայ, թուրք և միջազգային փորձագետների հոդվածների ժողովածուն հայերենով հրատարակել է Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծությունների կենտրոնը (ՌՏՎԿ)՝ Ռուսլան Պուխովի ղեկավարությամբ։ Գրքում զետեղված են 12 քաղաքագետի վերլուծություն՝ Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառների ու հետևանքների մասին։ Հեղինակները քաղաքագետներ և ռազմական փորձագետներ են, որոնք անդրադառնում են Ղարաբաղյան խնդրին, մարտական գործողությունների ընթացքին, տարածաշրջանային զարգացումներին:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պատմության և կովկասագիտության ամբիոնի դասախոս, Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը խոսեց գրքի, 44-օրյա պատերազմի պատճառների, ներկայիս իրավիճակի և հնարավոր լուծումների մասին: «Այսօր էլ մեծ վտանգ կա, որ խնդիրները կարող են վերաճել մակրո զարգացումների: Այս դեպքում տարածաշրջանի թույլ օղակները մեծ խնդիրներ կարող են ունենալ: Հետևաբար անհրաժեշտություն կա կիրառելու զսպումների ամբողջ գործիքակազմը: Անհրաժեշտ է ի մի բերել քաղաքական զսպումների գործընթացները և խուսափել մակրոտարածաշրջանային զարգացումներից»,- մասնավորապես ասել է Ն. Բաղդասարյանը: Տեղեկացնենք, որ գրքի հայերեն թարգամանությունը լույս է տեսել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի «Եկ աշխարհը պիրինիք Արցախ» ծրագրի շրջանակում: Գիրքը կարևոր է ռազմական փորձագետների, քաղաքագետների, լրագրողների, ազգային և ռազմական անվտանգության խնդիրներով զբաղվող մասնագետների, բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտների, բուհերի ուսանողների, ասպիրանտների համար։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն