Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսանողը դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում դափնեպսակներով և աղուհացով են դիմավորել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Եվրոպայի 35-րդ առաջնությունում մրցանակային տեղեր նվաճած Արցախի կիոկուշին կարատեի հավաքական թիմի մարզիկներին:
Թիմում ընդգրկված է եղել ՄՄՀ ՈՒԽ անդամ, հումանիտար ֆակուլտետի թարգմանչական գործ առաջին կուրսի ուսանող Կարեն Սողոմոնյանը։ Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր նվաճած արցախցի մարզիկներին դիմավորելու էին եկել Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, սպորտի ոլորտի պատասխանատուներ, մարզիկներ ու մարզասերներ: ՄՄՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները շնորհավորում են Կարենին՝ արձանագրած հաջողության համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ։