Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կայացել է Պուշկինյան առաջին փառատոնը

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում այսօր՝ հունիսի 6-ին, ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնի նախաձեռնությամբ կայացել է Պուշկինյան առաջին փառատոնը։
Այսօր Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 223-ամյակն է։
 
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Մեսրոպ Մաշտոց Համալսարան -ի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Մայա Ղազարյանը և նույն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև ասմունքել են այլ ուսումնական հաստատություններից աշակերտներ և ուսուցիչներ։
Փառատոնի վերջում մասնակիցներն արժանացել են գովասանագրերի և նվերների։
Կիսվել այս էջով`