Սոկրատ Աղալարի Խանյան

Սոկրատ Աղալարի Խանյան

Բանասիրական գիտությունների դոկտոր,
ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ

Կրթություն

  • 1962-1965 թթ. դասավանդել է Բաքվի Վ.Ի.Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում: 1969 թ. աշխատել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, ապա ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնում որպես դոցենտ, իսկ 1991 թվականից՝ պրոֆեսոր:
  • 2002 թ. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեզ՝ «Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում (1950-1990-ական թթ.)» թեմայով, արժանացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի:

Աշխաանքային փորձ

  • 1947-1948 թթ. աշխատել է հայրենի գյուղում՝ որպես կոմերիտկազմակերպության քարտուղար և կուլտուրայի տան վարիչ:
  • 1949-1953 թթ. սովորել և ավարտել է Բաքվի Վ.Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։
  • 1950 թ. «Կոմունիստ» թերթում տպագրվել է առաջին բանաստեղծությունը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված ավագ եղբոր՝ բանաստեղծ Սուրեն Խանյանի հիշատակին։
  • 1953-1962 թթ. աշխատել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան «Կոմունիստ» հանրապետական թերթի խմբագրությունում որպես լրագրող։
  • 1958 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է, 1994 թվականին ԼՂՀ և 2004-ին՝ ՀՀ գրողների միության անդամ։ Նաև ԱԳՄ վարչության անդամ է:
  • 1959 թ. տպագրել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Կարկաչ» խորագրով։
  • 1962-1965 թթ. սովորել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայի առկա բաժնում ՝ «Հայ գրականություն» մասնագիտության գծով։ Միաժամանակ դասախոսել նույն ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի է հայոց լեզվի և գրականության բաժնում։
  • 1965 թ. ՀՀ ԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Նաիրի Զարյանի դրամատուրգիան» թեմայով, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 1969 թ. տեղափոխվել է Ստեփանակերտ և շարունակել դասախոսական աշխատանքը նախ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի, ապա ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնում որպես դոցենտ, իսկ 1991 թվականից՝ պրոֆեսոր:
  • 1974-1988 թթ. եղել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողական գիտական խորհրդի նախագահ:
  • 1975 թ. ընտրվել է ԼՂ մարզային «Գիտելիք» ընկերության նախագահ։
  • 1978-1981 թթ. վարել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։
  • 1984-ից մինչև 2007 թ. Արցախի մայր բուհի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչն էր։
  • 1985-1990 թթ. եղել է Խաղաղության պաշտպանության ԼՂ մարզային կոմիտեի նախագահ։
  • 1986-1990 թթ. եղել է ԼՂ մարզային արհխորհրդի անդամ:
  • 2000 թ. լայնորեն նշվել է ծննդյան 70, գրական-գիտամանկավարժական գործունեության 50 ամյակը:
  • 2007 թ. առ այսօր ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր:
  • 2002 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեզ՝ «Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում (1950-1990-ական թթ.) թեմայով, արժանացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։
  • 2004 թվականին ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է պրոֆեսորի դիպլոմ՝ «Գրականագիտություն» մասնագիտությամբ:
  • 2005 թ. արժանացել է ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
  • 2010 թ. լայնորեն նշվել է ծննդյան 80, գրական-գիտամանկավարժական գործունեության 60 ամյակը:
  • 2015 թ. նշվել է ծննդյան 85, գրական-գիտամանկավարժական գործունեության 65 ամյակը:
  • 2020 թ. նշվել է ծննդյան 90, գրական-գիտամանկավարժական գործունեության 70 ամյակը:
Կիսվել այս էջով`