Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի և Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդի նախաձեռնությամբ՝ այսօր Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի Կենտրոն»-ում կայացել է «Շուշիի մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը» խորագրով մամուլի ասուլիս: Ասուլիսին, որպես բանախոսներ հանդես են եկել ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պ.գ.թ. Մելանյա Բալայանը, ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը և Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը։ Ուղիղ երկու տարի առաջ ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորել և մեկ օրվա ընթացքում երկու անգամ ռմբակոծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը:Բացման խոսքում ասել է Հ. Ավանեսովը: «1918 թվականին աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան արհեստածին պետությունը։ Այդ կազմավորումը ստեղծվել է ցեղասպան քաղաքականության և մշակութային արժեքների յուրացման ու ոչնչացման հիմքի վրա։ Հավատարիմ մնալով իր ձեռագրին՝ բռնազավթված հայկական պատմական տարածքներում ոչնչացրել և յուրացրել է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ նպատակ հետապնդելով այդ բնակավայերում վերացնել հայկական հետքը»,- ավելացրել է Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույն գործելաոճն իրականացրել է 1991-1994թթ․ ընթացքում` նպատակաուղղված կերպով թիրախավորելով ինչպես քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքները, այնպես էլ` պատմաճարտարապետական հուշարձանները, ինչի հետևանքով բազմաթիվ հուշարձաններ ավերվել են ամբողջությամբ կամ էլ կրել են զգալի վնասներ: Այս ամենը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության անպատժելիության արդյունք է:
Ասուլիսին՝ Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ներկայացրել է այն փաստը, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խախտելով մի շարք միջազգային կոնվենցիաներ և անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորները, թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքը լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմի ընթացքում և պատերազմից հետո ամենօրյա պարբերականությամբ թիրախավորելով հասարակական նշանակության կառույցներն ու կրթամշակութային հաստատությունները և պատմական հուշարձաները։ «Ադրբեջանը շարունակում է վանդալիզմը: Կան բազմաթիվ փաստեր, որ պատերազմի հետևանքով մի շարք թանգարաններ և ցուցանմուշներ մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Ադրբեջանը չի փոխել իր ձեռագիրը և այսօր էլ շարունակում է խեղաթյուրել մշակութային կոթողների ինքնությունը»,- ասել է Ս. Շահվերդյանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պ.գ.թ. Մելանյա Բալայանն անդրադարձել է ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած հերթական մշակութային եղեռնի հետևանքներին: «Ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորեցին և մեկ օրվա ընթացքում երկու անգամ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։ Պատերազմական գործողությունների ընթացքում մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ոչ միայն հանդիսանում է մշակութային ցեղասպանություն, այլ նաև` ռազմական հանցագործություն, որն ամրագրված է միջազգային մի շարք կոնվենցիաներում և բանաձևերում։ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում այսօր էլ յուրացվում և ոչնչացվում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը, որը հանդիսանում է համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ մաս: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի միջազգային հանրությունը հստակ գնահատականներ և գործուն քայլեր ձեռնարկի, որպեսզի հայկական մշակույթի ակունքները չոչնչացվեն ահաբեկիչների կողմից»,- մասնավորապես ասել է Մ. Բալայանը։ Ասուլիսի ընթացքում բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
Զանգվածային լրատվամիջոցների արձագանքը
https://www.facebook.com/100037941829268/posts/795269538414433






















