Սեպտեմբերի 1-ը Մեսրոպ Մաշտոց Համալսարանում

Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Համալսարանի դահլիճում ներկաներին ողջունել, Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորել է ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Դոնարա Գաբրիելյանը։ Նա հանգամանորեն ներկայացրել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի կազմավորման պատմությունն ու անցած ուղին, ընդգծել համալսարանի ունեցած կարևոր ձեռքբերումները տարբեր ոլորտներում։ Այնուհետև դասախոսներին և ուսանողներին Սեպտեմբերի 1-ի առթիվ շնորհավորել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու Ալիսա Բաղդասարյանը։ Տիկին Բաղդասարյանն ուժ և համբերություն է մաղթել բոլորին, ընդգծել գիտության և կրթության դերը՝ առաջիկա մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին։ Համալսարանի դեկանները և կուրսղեկներն առաջին կուրսեցիներին ծանոթացրել են դասացուցակին, համալսարանի կանոնադրությանը և լսարաններին։ Առաջին կուրսեցիներին ողջունել և նորեկներին համալսարանական առօրյային ծանոթացրել են նաև Ուսխորհրդի նախագահն ու անդամները:

Կիսվել այս էջով`