Սեմինար-դասընթաց՝ «Քաղպաշտպանության արդի մարտահրավերները» թեմայով
Մայիսի 6-ին, ՄՄՀ-ում կազմակերպվել էր «Քաղպաշտպանության արդի մարտահրավերները» թեմայով սեմինար-դասընթաց, որի նպատակն էր ՄՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին իրազեկել քաղպաշտպանության խնդիրներին, անվտանգ կենսագործունեությանը և արտակարգ իրավիճակներում պաշտպանության միջոցների կիրառմանը։
Դասընթացը վարել է մանկավարժական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս Սուսաննա Հայրապետյանը։