Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ՄՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ տիկնոջ Վերոնիկա Զոնաբենդիի հետ, հանդիպել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ։

Մինչ հանդիպումը՝ ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմների ընթացքում զոհված ուսանողների հուշատախտակի առջև, որից հետո հարց ու պատասխանի ձևաչափով հանդիպում են կազմակերպել բուհի նիստերի դահլիճում:

Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունել և կարևորել է Ռուբեն Վարդանյանի նման ձևաչափով հանդիպումը դասախոսների և ուսանողների հետ:

Հանդիպմանը գործարարը ներակայացրել է իր անելիքները՝ Արցախի զարգացման ու անվտանգության ապահովման գործում: Կյանքի կոչած կրթական մի շարք ծրագրերի և նախագծերի շրջանակում Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել արցախյան բոլոր ուսումնական հաստատությունների հետ: Ռ. Վարդանյանի խոսքով՝ ինքը չի եկել հրաշքներ գործելու Արցախում. առաջարկում է միասնական աշխատանքի միջոցով դիմակայել առկա մարտահրավերներին: «Անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի միասին ապահովենք Արցախի անվտանգությունն ու զարգացումը»,- իր խոսքում ընդգծել է Ռ. Վարդանյանը:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

 Մի շարք լրատվականներ անդրադարձը՝

http://rtsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/35808-2022-09-23-12-34-53?fbclid=IwAR2zKb9neejHpNQQTlzxnIaoxE8fnR9ggIO0vcx1G67F47CgJFYn4SSFddA

https://artsakhpress.am/arm/news/169876/stepanakerti-mesrop-mashtoc-hamalsaranum-kayacel-e-handipum–ruben-vardanyani-het.html?fbclid=IwAR1RNtz9HHebVNZi_Pq41xMTgY0f9wkz_TIhjiXamRLkW2YllfI9E6BvBkw

 

Կիսվել այս էջով`