Դեկտեմբերի 9-ին՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն ընդունել է ՌԴ-ից ժամանած պատվիրակությանը։
Հանդիպմանը, որին մասնակցել են Եկատերինբուրգի «Անալիտիկ» հետազոտական ոչ կառավարական ինքնավար կենտրոնի տնօրեն Անդրեյ Մոզոլինը, Ուրալի պետական ագրարային համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով խորհրդական Միխայիլ Սվեշնիկովը, ՀՀ-ում ՌԴ Զինված ուժերի «Զվեզդա» հեռուստառադիոընկերության պրոդյուսեր Պավել Բոլդուսովը, քննարկվել են համագործակցության, համատեղ միջոցառումների անցկացման, ինչպես նաև ուսանողների փոխայցելությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Պատվիրակության անդամների այցի հիմնական նպատակն է՝ նպաստել գիտական և գիտատեխնիկական գործունեության զարգացմանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը և դասախոսներ, ովքեր հանդես են եկել առաջարկներով: Այցի շրջանակում, հյուրերը հանդիպել են նաև բուհի ուսանողների հետ։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ