ԱԼԻՍԱ ՅՈՒՐԻԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Գիտական աստիճան – բ.գ.թ., ՄՄՀ պրոռեկտոր

Կրթություն
2002-2007 թթ.-Սովորել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» մասնագիտությամբ:
2009 -2015 թթ.- ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի հայցորդ:
2015թ.- ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Մաքսիմ Հովհաննիսյանը գրող և հրապարակախոս» թեմայով, և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:

Աշխաանքային փորձ

2007-2020թթ – աշխատել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս:
2008 թվականից – նշանակվել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ:
2019-2020 թթ. -աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում՝ որպես լրագրող-խմբագիր:
2020թ. սեպտեմբերին- նշանակվել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ:
2021թ. սեպտեմբերից- «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պրոռեկտորն է:

Դասավանդվող առարկաներ

Հայ ժող. բանահյուսություն
Հայ գրականության դասավանդման մեթոդիկա
Հայ գրականության պատմություն
19-րդ դ/վ – 20-րդ դ/ս հայ գր. պատմություն
Գրականագիտության տեսություն
Հռետորական արվեստ

Հիմնական հրապարակումների ցանկ

1. Արցախի ճակատագիրը Մ. Հովհաննիսյանի «Մենք» ժողովածուում, ԱրՊՀ Գիտական տեղեկագիր, 1(21), 2010, Ստեփանակերտ, էջ 115-119:
2. Արցախյան գոյապայքարի արտացոլումը Մաքսիմ Հովհաննիսյանի ստեղծագործություններում, «Նարեկ» գիտական հոդվածների ժողովածու, Ստեփանակերտ, 1-2011, էջ 42-47:
3. Ազատասեր արցախցու կամքի, ուժի ու վճռականության արտացոլումը Մ. Հովհաննիսյանի արձակում և հրապարակախոսությունում, ԱրՊՀ Գիտական տեղեկագիր, Ստեփանակերտ, 2(28), 2013, էջ 252-262:
4. Արցախյան մոտիվը Մաքսիմ Հովհաննիսյանի գեղարվեստական արձակում, «Դպրատուն» գիտական հոդվածների ժողովածու, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 1-2014, էջ 77-87:
5. Մաքսիմ Հովհաննիսյանի հրապարակախոսությունը, Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Լրատու», Երևան, «Լիմուշ» հրատարակչություն, 2014, էջ 244-261:
6. Մաքսիմ Հովհաննիսյանի արձակը. Լեզվի և ոճի մի քանի առանձնահատկություններ, «Դպրատուն» գիտական հոդվածների ժողովածու, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 1(4), 2016, էջ 107-123:
7. Արցախյան մոտիվը Մ. Հովհաննիսյանի «Հեռացող երկրի կարոտը» գրքում, Գիտական Արցախ, Երևան, «ԱԵԳՄՄ» հրատարակչություն, 1-2018, էջ 380-385:
8. Լեռնաշխարհն ու նրա մարդիկ ժամանակակից հայ արձակում, Արցախի պետական համալսարանի Գիտական տեղեկագիր, Ստեփանակերտ, 2/2019, էջ 51-62:
9. Ժ. Բեգլարյանի «Փակագծից դուրս» գրքի բանաստեղծական սահմանները, Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Լրատու», Երևան, «Լիմուշ» հրատարակչություն, 1, 2021, էջ 192-203:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2007թ.-ից- ՀՀ գրողների միության անդամ:
2005թ.-ից- ԼՂՀ գրողների միության անդամ:
Հեղինակ է բանաստեղծական հինգ ժողովածուների՝ Խոտի աղերսանք /2005/, Թիթեռախաղ /2007/, Հայացքի մերկություն /2010/, Գրիչս երազ է տեսնում/2014/, Պատերազմից հետո/2021/:

ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՁԵՌՆԱՐԿՆԵՐ, ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ

Մաքսիմ Հովհաննիսյան. գրող և հրապարակախոսություն, «Սոնա» հրատարակչություն, Ստեփանակերտ, 2017, էջ 224:

Կիսվել այս էջով`