Մարատ Նաիրիի Բարսեղյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 18-ին քաղաք Ստեփանակերտում։ 2007 թվականին ընդունվել է Ստեփանակերտի Ա.Գրիբոեդովի անվան հ. 3 միջնակարգ դպրոցը։ 2016 թվականին ավարտել և այնուհետև կրթությունը շարունակել է Սախարովի անվան հ.8 ավագ դպրոցում: 2019 թվականին ընդունվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետը իրավագիտություն մասնագիտությամբ:
2020 թվականի հուլիսի 13-ին զորակոչվել է ԱՀ ՊԲ, ծառայել է Ջաբրաիլի զորամասում։ Մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին։ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին հերոսաբար զոհվել է Հադրութի շրջանում։ Հողարկավորված է Եռաբլուր պանթեոնում։