Դավիթ Հրանտի Խոսրովյան 2001-2020

Դավիթ Հրանտի Խոսրովյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 9-ին Ստեփանակերտ քաղաքում:
2007 թվականից հաճախել է Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը.
2016 թվականից ուսումը շարունակել է թիվ 11 ավագ դպրոցում:
2019 թվականին ընդունվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
2014 թ. – 2018 թ. բռնցքամարտով էր զբաղվում Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցում: Մասնակցել է տարբեր մրցույթների. ունեցել է բազմաթիվ մրցանակներ և պատվոգրեր:
2020 թվականի հունիսի 31-ին զորակոչվել է ԱՀ ՊԲ Հադրութ շրջանի առաջին ՊՇ:
Անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրում թշնամու արկից:
Հ.Գ. Նա երազում էր դառնալ կենսաբան:

Կիսվել այս էջով`