Արսեն Արամի Արզումանյան 1996-2020

Արսեն Արամի Արզումանյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 4-ին քաղաք Ստեփանակերտում:

2002 թվականին հաճախել է Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան համար 7 միջնակարգ դպրոցը:

Այնուհետև ուսումը շարունակել է Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2012 թվականին:

2013-2020 թթ. սովորել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի տնտսաիրավաբանական ֆակուլտետում՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

2014-2016 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում:

2017 թվականից աշխատում էր ԱՀ ԱԱԾ-ում: 

Զինվորական կոչումը՝ լեյտենանտ:

Կիսվել այս էջով`