Յակով Էրիկի Սարգսյան 
1996-2020

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության լեյտենանտ

Ծնվել է 1996թ. հոկտեմբերի 25-ին մայրաքաղաք Ստեփանակերտում:
2003-2007թթ. հաճախել է Ստեփանակերտի Ա․ Սախարովի անվան № 8 դպրոցը, 2007թ-ից ուսումը
շարունակել է Ա․ Գրիբոյեդովի անվան № 3 դպրոցում, որն ավարտել է 2014 թ.: Դպրոցական և
քաղաքային միջոցառումներին և մրցումներին միշտ ցուցաբերել է ակտիվ մասնակցություն: Մանկուց
զբաղվում էր բասկետբոլով:

2016թ․ հունվարի 18-ին զորակոչվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ: Ծառայել է
Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի հրետանային գնդում՝ որպես ՄՄ-21 «Գրադ»
համազարկային կրակի ռեակտիվ համակարգի նշանառու:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իրականացրել է մարտական հերթափոխություն:
Արժանացել է մի շարք գերատեսչական պատվոգրերի: Զորացրվել է 2018թ․ հունվարի 18-ին՝ ստանալով
սերժանտի կոչում:

Ավարտել է քաղաք Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝
ստանալով իրավաբանության բակալավրի կոչում:

2018թ-ից ծառայում էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ
օրվանից ազգային անվտանգության ծառայության լեյտենանտը միացել է Արցախի Հանրապետության
պետական սահմանների պաշտպանությանը՝ մեկնելով Մարտակերտում, այնուհետև՝ Շուշիում տեղակայված մարտական դիրքեր:

Յակով Սարգսյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի
պաշտպանության ժամանակ՝ բեկորային վնասվածքներ ստանալու հետևանքով:

Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների, ինչպես նաև մարտական գործողությունների
ժամանակ պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու
խիզախության համար Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության լեյտենանտ
Յակով Էրիկի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով
և «Արիության համար» մեդալով։

Ամուսնացած էր:

Կիսվել այս էջով`