Արտյոմ Արեգի Ավագյան
1996-2020

Արտյոմ Արեգի Ավագյանը ծնվել է 1996թ-ի ապրիլի 5-ին Ստեփանակերտ քաղաքում: 2002-2010թթ. հաճախել է Ստեփանակերտի թիվ 5 հիմնական դպրոցը: 2003-2010թթ. հաճախել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց «Ֆորտեպիանո» մասնագիտությամբ: 2006թ. հաճախել է շախմատի մանկապատանեկան դպրոց և ստացել է 2-րդ կարգի մասնագետի վկայական՝ մրցաշարերում 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը գրավելու համար: Նույն տարիներին հաճախել է նաև ըմբշամարտի խմբակ, որտեղ նույնպես ունեցել է շատ ձեռքբերումներ: 2010թ-ին Արտյոմն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի քոլեջի «Ֆինանսներ» բաժինը, որը գերազանցությամբ ավարտելուց հետո 2013թ-ին ընդունվել է նույն համալսարանի «ԱՊՀ ֆինանսների կառավարում» բաժինը: 2014թ-ին զորակոչվել է բանակ, որտեղ եղել է հետախուզական դասակի հրամանատարի տեղակալ, 2016թ-ին մասնակցել է քառօրյա պատերազմին՝ ստանալով «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն մարզիկ» կրծքանշաններ, շնորհակալագրեր և հրամանատարության կողմից շնորհակալական նամակ: Զորացրվել է 2016թ-ին ավագ սերժանտ կոչումով և ուսումը շարունակել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, որը գերազանցությամբ ավարտել է 2018թ-ին՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Նույն տարի ընդունվում է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մագիստրատուրա «Իրավագիտություն» մասնագիտությամբ: 2020թ-ի սսեպտեմբերի 27-ին կամավոր մեկնել է դիրքեր՝ մասնակցելով Ֆիզուլիում ընթացող դաժան մարտերին՝ որպես ավագ սերժանտ, ավագ հետախույզ և գնդացրորդ: Փրկել է բազում վիրավորների, հանել զոհվածների դիերը, խոցել թշնամու ԱԹՍ-ներ: Արտյոմն անվախ էր ու քաջարի, հայրենասեր հայի իսկական օրինակ: Արտյոմը հերոսացել է 2020թ-ի հոկտեմբերի 3-ին իր հարազատ Արցախը պաշտպանելիս: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Կիսվել այս էջով`