Ռաֆայել Մարատի Հակոբյան 1995-2020

Ռաֆայել Մարատի Հակոբյանը ծնվել է 1995թ. մայիսի 7-ին ք.Ստեփանակերտում։
2000-2009թթ. սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում։ 2009թ. ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանը։ 2012թ. ընդունվել է Ռուսաստանի Դաշնության նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի Պենզայի մասնաճյուղ։
2016թ. տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և ուսումը շարունակել է «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում» բաժնում։
2017թ. ընդունվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մագիստրատուրա «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
Զինվորական ծառայությունը անցել է <<Եղնիկներ>>-ում։ 2019թ. տեղափոխվել է Արցախի կենտրոնական պաշտպանական շրջան։ Զինվորական կոչումը՝ կապիտան, վաշտի հրամանատար։ Պատերազմի առաջին իսկ օրվանից պաշտպանել է հայրենիքի սահմանները՝ որպես կենդանի վահան ետ մղելով թշնամու գրոհները։
Ընկել է քաջաբար պատերազմի վերջին օրը, զինադադարից ժամեր առաջ։ Արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։
Նշանված էր, պատրաստվում էր ամուսնության:

Կիսվել այս էջով`