Սարգիս Արթուրի Գասպարյան 1995-2016

Սարգիս Արթուրի Գասպարյանը ծնվել է 1995թ. դեկտեմբերի 23-ին արցախյան առաջին պատերազմի մասնակիցների ընտանիքում:
1999թ. ընտանիքը տեղափոխվել է Շուշի:
2001թ. Սարգիսը ընդունվել է Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոց՝ փողային գործիքների բաժին: Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական քոլեջ: Քոլեջը գերազանց ավարտելուց հետո (2013թ.) որոշել է վերադառնալ Արցախ ՝ հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը կատարելու նպատակով: Այնուհետև ընդունվել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի տնտեսագիտական բաժնի 2-րդ կուրսը:
2014 փետրվարին զորակոչվել է բանակ: Ծառայությունը բարեհաջող ավարտելուց հետո 2016թ. փետրվարի 5-ին զորացրվել է:
2016թ. ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը կամավոր մեկնել է դիրքեր: Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ՝զինընկերոջ կյանքը փրկելու ընթացքում ՝ ծանր վիրավորում է ստացել: Մի շարք վիրահատություններից հետո՝ 2016թ. մայիսի 2-ին ՝ բժիշկներին չի հաջողվում փրկել նրա կյանքը և նա անմահանում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում:
Հետմահու ստացել է ՀՀ և ԱՀ ազգային հերոսի կոչում և պարգևատրվել «Արիության համար» մեդալով:

Կիսվել այս էջով`