Վրույր Վագիֆի Միքայելյանը (Վուլի) ծնվել է 1994թ. մայիսի 3-ին Մարտունու շրջանի գյուղ Կոլխոզաշենում։
2001թ. ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև տեղափոխվելով ք.Ստեփանակերտ՝ 2010թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան ռազմական վարժարան։
2012թ. ավարտել և նույն թվականին բարձր միավորներով ընդունվել է ՌԴ Օմսկի ավտոմոբիլային զրահապատ ինժեներական ինստիտուտ՝ որտեղ սովորել է 4 տարի, այնուհետև տեղափոխվել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան Ռազմական համալսարան։
2017թ. ավարտելով բուհը՝ ծառայության է անցել ՊԲ շարքեր և որպես լեյտենանտ ծառայել Մադաղիսում։ 2017թ. ընդունվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մագիստրատուրա «Իրագիտություն» մասնագիտությամբ:
Ծառայության ընթացքում իրեն դրսևորելով որպես պարտաճանաչ և պատասխանատու սպա՝ տեղափոխել են Սերխավանդի զորամաս՝ շնորհելով ավագ լեյտենանտի կոչում։
Վրույրին ընկերները «Վուլի» մանկանվամբ էին դիմում։ Վուլին մանկուց երազել է դառնալ տանկիստ։ Միշտ մեծ ոգևորությամբ էր խոսում ծառայության մասին, վստահ էր, որ գեներալ է դառնալու։
2020թ. սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում՝ մինչև պատերազմի ավարտը։ Հաջողությամբ վարել է Մարտակերտի մարտերից և ստացել կապիտանի կոչում։
Պատերազմի ժամանակ ֆեյսբուքում ակտիվ գրում էին Վուլի մականվամբ պոզիտիվ տանկիստի մասին։ Վուլիի կարևոր մարտերց մեկը եղել է «Լյուլասազի» բարձունքում, երբ հակառակորդը խփեց Վուլիի տանկին, իսկ նա կրակմարիչով հանգցրեց տանկը, նստեց ու հետ եկավ։ Հենց այդ տանկով է թուրքի երկու Ural մեքենաներ է ոչնչացրել՝ երկուսն էլ մարդուժով բեռնված։
Զինակից ընկերները ոգևորությամբ էին մարտնչում, քանի որ Վուլին իրենց կողքին էր։ Վուլին ծիծաղելով դրվագներ էր պատմում, թե ինչպես իր տանկով չորս ֆագոտ ոչնչացնում կամ ինչպես կարողացավ մի քանի ժամ շարունակ իր տանկը փախցնել անօդաչու թռչող սարքից, ինչպես ինքն էր ասում. «պահմտոցի էինք խաղում»։
Վուլին ժպիտով ասում էր, որ իր ամենամոտ ընկերը ցեխոտված տանկն է։ Նա միշտ ասում էր, որ իր առաջին ընտանիքը իր զինվորներն են:
Հերոս Վուլին ամենաօրինակելի հրամանատարն է, իսկական առաջնորդ։
Վուլին մահացել է պատերազմից հետո՝ 2020թ. դեկտեմբերի 30-ին։