Թաթուլ Վիգենի Հարությունյան 1987-2020

Թաթուլ Վիգենի Հարությունյանը ծնվել է 1987թ մայիսի 14-ին ք. Ստեփանակերտում։ 1993-2003թթ սովորել է Ստեփանակերտի թիվ 6 միջնակարգ դպրոցում։ 2008-2013թթ. սովորել է Մեսրոպ Մաշտոցի Համալսարանում։ 2013թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ 2007թ.-ից ծառայում էր ՊԲ շարքերում, սկզբից ՊՎՕ, 2012թ.-ից Ռեմբատ։ 2014թ. հուլիսից 2014թ. դեկտեմբերը սովորել է ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում։
Նա ԼՂՀ ուժային եռամարատ հավաքականի անդամ էր, բազմակի չեմպիոն: 2009թ-ից մասնակցել է բազմաթիվ մրցումների և զբաղեցրել առաջին ու մրցանակակիր տեղեր: Մարզիկը երկու անգամ հաղթել էր նաև Եվրոպայի առաջնությունում, աշխարհի առաջնությունում նվաճել արծաթե մեդալ:
Նա մեծացել էր անհայր. հայրը զոհվել էր արցախյան առաջին պատերազմի տարիներին։
Նյութական ապահովման վաշտի բեռնաթափման և պահպանության դասակի հրամանատար, ավագ ենթասպա Թաթուլ Վիգենի Հարությունյանը զոհվեց հոկտեմբերի 2-ին զորամասում` գլխի հրազենային բեկորային միջանցիկ վիրավորումից` թշնամու արձակած արկից։
Նա հիանալի հայր էր, լավ որդի և ամուսին, բազմավաստակ մարզիկ, հավատարիմ ընկեր և իր հայրենիքի արժանի զավակ։
Ամուսնացած էր, ունի չորս երեխա. չորրորդը ծնվեց նրա զոհվելուց չորս ամիս անց։

Կիսվել այս էջով`