Ռուսլան Կարոյի Հակոբյան 1985-2020

Ռուսլան Կարոյի Հակոբյանը ծնվել է 1985թ. հունիսի 11-ին Մարտակերտ քաղաքում:
1992-2002 թթ. սովորել է Մարտակերտի Վ.Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:
2003-2005 թթ. ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում՝ որպես ժամկետային զինծառայող:
2005-2010 թթ. սովորել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հեռակա բաժնում՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
2007-2009 թթ. ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում՝ որպես պայմանագրային զինծառայող:
2010-2011 թթ. աշխատել է Շահումյանի շրջանի Խարխապուտի մաքսային կետում՝ որպես տեսուչ:
2011-2016թթ. շարունակել է ծառայությունը ՀՀ Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Աշխատել է Մարտակերտի տաքսի սերվիսում՝ որպես տաքսու վարորդ:
2019թ. մայիսի 2-ին ծառայության է անցել 5-րդ ՊՇ-ում՝ որպես սպա:
2020 թ. վեցամսյա ժամկետով ընդունվել և ավարտել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որից հետո նորից ծառայության է անցել 5-րդ ՊՇ-ում:
2020թ. սեպտեմբեր ամսին ստացել է դասակի հրամանատարի կոչում: Մասնակցել է սեպտեմբերի 27-ին սկսած մարտական գործողություններին: Հոկտեմբերի 22-ին իր գումարտակի հետ տեղափոխվել է Մարտունոու շրջանի Ճարտար գյուղի Ուլյան լեռ տեղամասը՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար:
2020թ. հոկտեմբերի 28-ին նշված տեղամասում նա ստացել է բազմաբեկորային մարմնական վնասվածքներ և զոհվել:
Ամուսնացած էր, ունի 2 անչափահաս դուստր:

Կիսվել այս էջով`