Կորյուն Կառլենի Սողոմոնյան 1984-2020

Կորյուն Կառլենի Սողոմոնյանը ծնվել է 1984 թ. հունիսի 30-ին Ասկերանի շրջանի Ղշլաղ (Ծաղկաշատ) գյուղում մանկավարժի ընտանիքում:
Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղում:
2002-2004 թթ. պարադիր զինվորական ծառայություն է անցել ՊԲ շարքերում:
2004թ. հոր առողջական խնդիրներից ելնելով՝ ընտանիքը տեղափոխվել է ՌԴ, իսկ 2007 թ. նորից վերադարձել են հայրենի գյուղ:
2007թ. ընդունվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի տնտեսագիտության կառավարման ֆակուլտետի հեռակա բաժինը իրավագիտություն մասնագիտությամբ:
2008-2011 թթ. որպես պայմանագրային զինծառայող աշխատել է ՊԲ-ում՝ որպես շտապ օգնության վարորդ: Այնուհետև որոշ ժամանակ դադար տալուց և այլ աշխատանքներ կատարելուց հետո նորից աշխատանքի է անցել ՊԲ շարքերում՝ այս անգամ որպես Ասկերանի զորամասի դիրքի ավագ:
2016թ. ապրիլի 1-ին հերթական անգամ դիրքի հերթապահությունը ընդունելով նա չէր էլ կարող պատկերացնել, որ այդ գիշերը թշնամին մարտական գործողություններ կսկսի: Տասը հոգանոց խմբով նա կարողացավ այնպես կազմակերպել, որ առաջինը իրենք հարձակվեցին և թշնամին շփոթվելով փոխուստի դիմեց:
Պատերազմից հետո պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով և ստացել լեյտենանտի կոչում: Երկու տարի անց ստացել է ավագ լեյտենանտի կոչում և նշանակվել դասակի հրամանատար: Այնուհետև իր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ ներկայացվել է կապիտանի կոչման:
2020 թվականի թուրք-ադրբեջանակն տանդեմի կողմից սանձազերծված պատերազմից մեկ ամիս առաջ նշանակվել էր արագ արձագանքման վաշտի հրամանատար:
Պատերազմի ընթացքում իր կատարած սխրանքների մասին ցույց էին տալիս հանրային հեռուստատեսությամբ, ինչի համար նրան արժանացրել են արիության մեդալի և ներկայացրել մայորի կոչման:
Նա նաև ուժեղ դիպուկահար էր:
Նա մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր: Ընկերները միշտ գովեստով ու պարծանքով են խոսում նրա մասին և խոր ափսոսանք են ապրում: Նա իր ժողովրդի արժանի զավակն է:
Ամուսնացած էր:

Կիսվել այս էջով`