Անգլերենը տարածաշրջանագիտության համար (English for Regional Studies: North Caucasus)
Նախապայման՝ Անգլերենի միջին մակարդակի իմացություն (Intermediate)
Դասընթացը նախատեսված է քաղաքագետների, պատմաբանների, արևելագետների և տարածաշրջանը հետազոտողների և տարածաշրջանով հետաքրքրվողների համար։
Դասընթնացի ավարտին սովորողը կարողանալու է՝
կիրառել տարածաշրջանի՝ մասնավորապես Հյուսիսային Կովկասի քաղաքական, աշխարհաքաղաքական, աշխարհագրական, պատմական, մշակութային, սոցիալական կյանքին առնչվող եզրույթներն ու արտահայտությունները անգլերեն թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում,
ընկալել անգլերեն բանավոր և գրավոր մասնագիտական խոսքը: Դասընթացը նպատակաուղղված է ձևավորելու գործնական մասնագիտական կարողություններ, այն է՝ սովորողների համար հնարավոր դարձնել անգլերենով մասնագիտական թեմաների քննարկումները, հաղորդակցումը, կարծիքների փոխանակումը։
Մեկնարկ ՝ ապրիլի 1 Տևողությունը՝ 3 ամիս Դասավանդող՝ բ.գ.թ. Դիանա Ի. Մովսիսյան