Փորձի փոխանակում«Մոբայլ հավելվածների մշակում»թեմայով

Այսօր՝ հունիսի 4-ին,
Մեսրոպ Մաշտոց Համալսարանում
“Մոբայլ հավելվածների մշակում” թեմայով զեկույցով հանդես է եկել նույն բուհի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի տեղեկատվական համակարգեր բաժնի այս տարվա շրջանավարտ Տիգրան Էլյազյանը։
Բանախոսն իր ուսումնառության մեթոդները, ստացած տեսական և պրակտիկ գիտելիքները կիսել է ՄՄՀ տեղեկատվական համակարգեր բաժնում սովորող ուսանողների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։
Հանդիպումը կայացել է անմիջական մթնոլորտում, որը խթան է հանդիսացել բացահայտելու ուսանողների ունեցած ներուժը։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
Կիսվել այս էջով`