Պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանը ՄՄՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ
Օրերս՝ պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանը Մեսրոպ Մաշտոց Համալսարանում, Կովկասագիտության բաժնի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ։
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական սահմանները իսլամական աղբյուրներում, իսլամացած և ծպտյալ հայերը Թուրքիայի Հանրապետությունում թեմաներին։ Դասախոսության ընթացքում բուհի ուսանողները հանդես են եկել ակտիվ հարցադրումներով՝ արտահայտելով նաև իրենց տեսակետները տարբեր խնդիրների մասին։