«Պատերազմից հետո պատասխանատվությունն ավելի է մեծացել» – ասում է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դոնարա Գաբրիելյանը:
– Տիկին Գաբրիելյան, Արցախում այսօր կրթագիտական ոլորտը շարունակում է անխափան աշխատանքը։ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանն իր գործունեության տարիներին որտեղից ուր է հասել:
– Մեր համալսարանը հիմնադրվել է 1996 թվականին, սակայն կրթական գործունեություն սկսել է ծավալել 1997-ից։ Այս տարի մեր համալսարանը նշում է իր 25-ամյակը, որը հաշվարկվում է կրթական գործընթացի առաջին իսկ օրից։ Ճիշտ է, մեր բուհի համար սա ընդամենը մի պահ էր, բայց այս 25 տարիների ընթացքում մենք անցել ենք շատ լուրջ կրթական ուղի եւ հաղթահարել դժվար ճանապարհներ։ Մենք անցել ենք երկու լիցենզավորում եւ երեք հավատարմագրում։ Վերջին հավատարմագրումը միջազգային բնույթ էր կրում, քննական հանձնաժողովը արտերկրից եւ Հայաստանից էր։ Մենք պատվով անցանք։ Եվ ես մտածում եմ, որ հենց սա է այն չափանիշը, ինչին պետք է ձգտել, եւ սա թույլ է տալիս հասկանալ, որ ճիշտ ուղու վրա լինելով անում ենք անհրաժեշտ ամեն բան` ժամանակակից համալսարանի ստանդարտներին համապատասխանելու համար։ Մեր համալսարանն այլ համալսարաններից տարբերվում է նրանով, որ ես ու իմ կոլեգաները «Global Conference» միջազգային կազմակերպության հրավերով եղել ենք աշխարհի առաջատար բուհերում, ունեցել բավականին լուրջ փորձի փոխանակում։ Եղել ենք ամերիկյան, ճապոնական, ֆրանսիական, իսպանական, բրիտանական եւ այլ երկրների բուհերում։ Միայն ես վեց անգամ եղել եմ Օքսֆորդի համալսարանում։
Մեր համալսարանն այլ համալսարաններից տարբերվում է նրանով, որ ես ու իմ կոլեգաները «Global Conference» միջազգային կազմակերպության հրավերով եղել ենք աշխարհի առաջատար բուհերում, ունեցել բավականին լուրջ փորձի փոխանակում։ Եղել ենք ամերիկյան, ճապոնական, ֆրանսիական, իսպանական, բրիտանական եւ այլ երկրների բուհերում։ Միայն ես վեց անգամ եղել եմ Օքսֆորդի համալսարանում։
Օգտվելով առիթից, ուզում եմ դիմել բոլոր այն մասնագետներին, որոնք առնչություն ունեն թեստեր կազմելու հետ։ Խնդրում եմ կազմել այնպիսի թեստեր, որոնք դյուրըմբռնելի կլինեն թե միջին կարողությունների տեր աշակերտի համար, թե բավականին բարձր գիտելիքներով օժտված աշակերտի համար։ Պետք է դեն նետել շտեմարանները եւ երեխաներին հնարավորություն տալ բոլոր առարկաներից ճիշտ գիտելիքներ ստանալ։ Երեխաները պետք է սովորեն մտածել, այլ ոչ թե կամայական ինչ-որ պլյուսներ կամ մինուսներ նկարեն։
– Ինչ եք կարծում՝ այսօրվա կրթական համակարգը բավարա՞ր է որակյալ մասնագետներ թողարկելու համար:
– Պետք է նախորդ հարցի պատասխանը շարունակեմ. երբ դադարենք պլյուսներ եւ մինուսներ դնել ու սկսենք մտածել այն ուղղությամբ, որ հանենք մարդկային գործոնը քննություններից, թույլ տանք, որ աշակերտը եւ ուսուցիչն ազնիվ լինեն միմյանց նկատմամբ, այդ ժամանակ ինչ-որ տեղաշարժ կլինի ոլորտում: Մենք անընդհատ ասում ենք, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, ու դրան հասնելու միակ ճիշտ տարբերակը այն է, որ թույլ տանք աշակերտին վաստակել այն գնահատականը, ինչին նա արժանի է, եւ որպեսզի այդ գնահատականը համապատասխանի այն գիտելիքին, որը նա ստացել է դպրոցում։ Պետք է անել այնպես, ինչպես խորհրդային տարիներին։ Ես հաճախ եմ մտքերով տեղափոխվում այդ տարիներ։ Դպրոցները եւս պետք է հավատարմագրվեն ու մեզ տան լավ աշակերտներ, որպեսզի մենք էլ տանք լավ մասնագետներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/07/21/1281279/?fbclid=IwAR2Eg-KVWC6fIwB4hy13_QWb4-zV6-cMIKd1BSHHiitAVJbsdjge4ZDIhT8
© 1998 – 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից