Ուսման վարձի փոխհատուցում

Ի գիտություն ՄՄՀ ուսանողների՝

ԱՀ կառավարությունը հաստատել է որոշում, որի համաձայն՝ վճարովի համակարգում սովորող որոշ խմբերի ուսանողների 2022-2023 ուսումնական տարվա վարձավճարի փոխհատուցումը կտրամադրվի ԱՀ պետական բյուջեից: Փոխհատուցման ծրագրից կարող են օգտվել սոցիալական տարբեր խմբերի (զոհված զինծառայողի այրի կամ զավակ կամ ծնող, Արցախյան պատերազմներին մասնակցած և անհետ կորած անձի ամուսին կամ զավակ կամ ծնող, Արցախյան պատերազմների առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի զավակ, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ Արցախյան պատերազմների 3-րդ խմբի հաշմանդամ կամ մանկուց հաշմանդամ երեխա, առանց ծնողական խնամքի մնացած երեխա),  4-րդ կուրսի տեղահանված, ինչպես նաև  սպայական կազմի զինծառայողի զավակ  ուսանողները: Ուսումնական հաստատությունները փոխհատուցման գումարների վերաբերյալ մեկամսյա ժամկետում հաշվետվություն են ներկայացնում ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՐՈՇ ԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`