Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել
Ուսանողների միջազգային օրվա առթիվ՝ ՇՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, Արցախի բոլոր բուհերը մասնակցել են <<Դե՛ աղջիկներ>> խաղ-մրցույթին։
Մրցույթի նպատակը ուսանողների համախմբման ու համագործակցության ամրապնդումն է։ Մրցույթին մասնակցել են Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները։ Այն իր բնույթով տարբերվում էր մյուս մրցույթներից։ «Խաղի ձևաչափը պատահական չէր ընտրված։ Այս կերպ մեկ անգամ ևս ուզում ենք վերահաստատել, որ հաջողության միակ գրավականը միասնականությունն է»,-իր խոսքում նշել է ՇՏՀ ՈւԽ նախագահ Օլեսյա Սահակյանը։