ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի շնորհավորական ուղերձը փետրվարի 23-ի առթիվ
Հայրենիքի պաշտպանի օրը, որը տասնյակ տարիների ընթացքում ամեն տարի նշվում է փետրվարի 23-ին, դարձել է խորհրդանշական և սպասված տոն։ Բոլոր ժամանակներում էլ կարևորվել է տղաների դերը հասարակությունում։ Ուսանողները՝ գիտության, իսկ զինվորները՝ ռազմական ոլորտում շարունակում են ցուցաբերել իրենց ներուժը։Արցախյան բոլոր պատերազմներում՝ ինչպես բոլոր բուհերի, այնպես էլ՝ ՄՄՀ ուսանողները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն։ Ցավոք, նրանցից շատերն այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց նրանք մեզ համար միշտ ներկա են։ Տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլոր անձնուրաց տղաներին՝ մաղթելով առողջություն, հաջողություն, տոկունություն, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։