ՄՄՀ ուսանողները մասնակցել են «Սահյանական ընթերցումներ» խորագրով միջոցառմանը

Ապրիլի 14-ին՝ Արցախի պետական համալսարանի և «Մեր սարերը» ակումբի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է «Սահյանական ընթերցումներ» խորագրով միջոցառում՝ նվիրված բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 109-ամյակին:Միջոցառմանը մասնակցել են ինչպես Մեսրոպ Մաշտոց Համալսարանի, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ, Համո Սահյանի պոեզիայի երկրպագուներ։Երեկոյի ընթացքում մասնակիցները խարույկի շուրջ արտասանել ու ընթերցել են Սահյանի ստեղծագործություններից, լսել երաժշտական կատարումներ, դիտել տեսանյութեր, ինչպես նաև պարել ազգագրական պարեր։Համո Սահյանի պոեզիան արտասանել են նաև «Մեր սարերը» ակումբի կազմակերպչական գծով պատասխանատու Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ դասախոս, բ.գ.թ. , դոցենտ Զարինե Սառաջյանը և մասնակիցներ։ Միջոցառումը ողջունել է Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ նման նախաձեռնությունները հայկական մշակույթի և ազգային արժեքների պահպանման յուրօրինակ ևս մի ձև է երիտասարդության կողմից:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

 

Կիսվել այս էջով`