ՄՄՀ ուսանողները մասնակցել են ԱՀ բուհերի և դպրոցների միջև կայացած ֆուտբոլային խաղ-մրցույթին

 
«Հեռանկար» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի փոքր մարզադաշտում կայացել է Արցախի բուհերի և հանրակրթական դպրոցների ֆուտբոլային թիմերի խաղ-մրցույթ։
Մրցույթին մասնակցել են նաև Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսանողները։
  • Առաջին խաղը՝ Արցախի պետական համալսարանի թիմի հետ էր, որն ավարտվեց 1-1 հաշվով։
  •  Երկրորդ խաղը՝ Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի թիմի հետ էր. այն ավարտվել է 16-0 հաշվով։
  • Երրորդ խաղը կայացել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի թիմի հետ, որն ավարտվել է 3-1 հաշվով։
Վերջին ֆուտբոլային խաղը կայացել է Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան համար 8 ավագ դպրոցի թիմի հետ. այն ավարտվել է 6-4 հաշվով։
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
 
 
 
 
 
 
Կիսվել այս էջով`