ՄՄՀ – ում տեղի է ունեցել փորձուսուցման անցկացման հարցերով՝ կազմակերպչական ժողով

Մեսրոպ Մաշտոց Համալսարանում այսօր՝ փետրվարի 21-ին, բուհի փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանը հանդիպել է ուսանողների հետ և ներկայացրել փորձուսուցման կարգը, անցկացման վայրը, տևողությունը։

Հումանիտար ֆակուլտետի կրթական ծրագրերի 3_րդ կուրսերի ուսանողների փորձուսուցումը կանցկացվի հետևյալ գրաֆիկով.

  • «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտական կրթական ծրագրի առկա ուսուցման երրորդ կուրս-Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան թիվ  7 դպրոց (21.02.2023_ 21.03. 2023):
  • «Օտար լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի առկա ուսուցման երրորդ կուրս-Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան թիվ 7 դպրոց(21.02-21.03):
  • «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի առկա ուսուցման երրորդ կուրս-Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան թիվ 7 դպրոց (21.02-21.03):
  • «Կովկասագիտություն»մասնագիտական կրթական ծրագրի առկա ուսուցման երրորդ կուրս- ՌՀԱԿ (21.02-01.03):

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`