ՄՄՀ-ում շարունակվում է «Բաց դասերի ամիս» ծրագիրը

«Բաց դասերի ամիս» ծրագրի շրջանակում ապրիլի 28-ին ՄՄՀ-ում Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Նոնա Ավագյանի դասախոսությամբ “Կառավարում” մասնագիտության երրորդ կուրսում կազմակերպվել է «ՀՀ-ում իրականացվող մաքսային քաղաքականությունը» թեմայով բաց դաս:Դասի նպատակներն էին՝ ընդհանուր պատկերացում ձևավորել մաքսային գործի կազմակերպման վերաբերյալ, ներկայացնել այն հիմնախնդիրները, որոնք լուծվում են մաքսային կարգավորման միջոցով, ծանոթացնել մաքսային քաղաքականության խնդիրներին ու նպատակներին, ներկայացնել մաքսային քաղաքականության սկզբունքներն ու գործառույթները, ինչպես նաև՝ զուգահեռներ անցկացնել հարկային քաղաքականութան հետ։ Դասը նաև նպատակ ուներ՝ ուսանողների հետ քննարկման միջոցով ձևավորված տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական օրինակներով։ Դասն անց է կացվել լուսապատկերների (պրեզենտացիաների) միջոցով ու դասախոսի բանավոր բացատրություններով։ Օգտագործվել են բանավոր, տեսողական, ինդուկտիվ և դեդուկտիվ, ինչպես նաև՝ ինտերակտիվ մեթոդներ։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`