ՄՄՀ-ում շարունակվում է ավարտական կուրսերի՝ 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորումը

Մայիսի 17-ին,18- ին տեղի է ունեցել Հումանիտար և Տնտեսաիրավաբանական ֆակուլտետների ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորումը: Այս տարի ՄՄՀ-ում ատեստավորման գործընթացին մասնակցոււմ է 95 բակալավրի ուսանող։
Հումանիտար ֆակուլտետի «Կովկասագիտություն»մասնագիտության ատեստավորման գործընթացին մասնակցել է 16 ուսանող, որից ավարտական աշխատանքը գերազանցությամբ պաշտպանել են 10 ուսանող, լավ`3: Իսկ Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն»մասնագիտության ավարտական աշխատանքների պաշպանությանը մասնակցել է 30 ուսանող,որից գերազանց՝ 4, լավ՝ 7:

Կիսվել այս էջով`