ՄՄՀ-ում  մեկնարկում է մագիստրատուրայի դիմում-հայտերի ընդունման գործընթացը

Մայիսի 4-ին մեկնարկում է 2023-2024 ուսումնական տարվա մագիստրատուրայի դիմում-հայտերի ընդունման գործընթացը:

Տեղեկացնում ենք, որ ՄՄՀ-ի մագիստրատուրայի հայտագրումը կիրականացվի 2023 թվականի մայիսի 4 -ից մինչև օգոստոսի 21-ը՝ երկու փուլով:

1-ին փուլ` ս. թ. մայիսի 4-ից մինչև հուլիսի 21-ը
2-րդ փուլ` ս. թ. հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 21-ը

Պահանջվող փաստաթղթեր

Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են`
դիմում ԲՈՒՀ-ի ռեկտորի անունով, բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները կամ նոտարի կողմից հաստատած պատճեն, տեղեկանք զինկոմիսարիատից, 4 լուսանկար /3×4 չափսի/, անձը հաստատող փաստաթուղթ / անձնագրի, ծննդյան վկայականի, սոցիալական քարտի պատճեններ/,փաստաթղթերի ընդունման վարձավճար՝ 5.000 ՀՀ դրամ,  ինքնակենսագրություն:

ՄՄՀ ընդունելության գործընթացի մասին ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ՄՄՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում,որը պարբերաբար թարմացվում է։

2023-2024 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՄՄՀ մագիստրատուրայի մասնագիտություններին, ընդունելության քննություններին և ուսման վարձերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Սիրելի´ դիմորդներ, Մեսրոպ Մաշտոց Համալսարանը սպասում է ձեզ։ ՄՄՀ ընդունող հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել (+374) 047 95-10-62 հեռախոսահամարով կամ գրել ֆեյսբուքյան մեր էջին։

Կիսվել այս էջով`