ՄՄՀ-ում  մեկնարկում է հեռակա  բակալավրիատի դիմում-հայտերի ընդունման գործընթացը

Սիրելի՛ դիմորդներ, մայիսի 4-ին մեկնարկում է 2023-2024 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի դիմում-հայտերի ընդունման գործընթացը:
 Տեղեկացնում ենք, որ ՄՄՀ-ի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման դիմում-հայտը դիմորդները լրացնում են Մեսրոպ Մաշտոց Համալսարանում ՝ ս/թ մայիսի 4-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Պահանջվող փաստաթղթեր

Դիմում-հայտի հետ ներկայացնում են`
1. Դիմում ԲՈՒՀ-ի ռեկտորի անունով
2. Միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը /բնօրինակը/,
3. 6 լուսանկար /3×4 սանտիմետր չափսի/,
4. անձը հաստատող փասթաթուղթ / անձնագրի, ծննդյան վկայականի, սոցիալական քարտի պատճեն/
5. զինվորական գրքույկ և /կամ/ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինծառայությունը անցնելու մասին,
6. միջազգային և հանրապետական մրցույթների /օլիմպիադաներ, փառատոներ/ դիպլոմներ /առկայության դեպքում/,
7. տվյալ և նախորդ տարվա միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում),
8. փաստաթղթերի ընդունման վարձավճար՝ 5.000 ՀՀ դրամ:

ՄՄՀ ընդունելության գործընթացի մասին ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ՄՄՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում,որը պարբերաբար թարմացվում է։

2023-2024 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՄՄՀ հեռակա բակալավրիատի մասնագիտություններին, ընդունելության քննություններին և ուսման վարձերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Սիրելի´ դիմորդներ, Մեսրոպ Մաշտոց Համալսարանը սպասում է ձեզ։ ՄՄՀ ընդունող հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել (+374) 047 95-10-62 հեռախոսահամարով կամ գրել ֆեյսբուքյան մեր էջին։

Կիսվել այս էջով`