ՄՄՀ-ում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին

Պատմական իրադարձությունները և հայկական օրակարգի ձեւավորումը մշտապես եղել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ու ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ուշադրության կենտրոնում։ Այդ շրջանակում իրականացվել են մի շարք միջազգային գիտաժողովներ, մամլո ասուլիսներ և կլոր սեղան-քննարկումներ։ Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ ՄՄՀ- ում կազմակերպվել է հերթական կլոր սեղան- քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են շարժամ ակունքներում կանգնած ակտիվիստներ, պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, պատմաբաններ և քաղաքագետներ։ Մինչ միջոցառման մեկնարկը՝ ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան գոյապայքարի ընթացքում զոհված հայորդիների հուշատախտակին։ Որին հաջորդել է լռության րոպեն։ Միջոցառման նպատակն է վերստին արժեւորել Արցախյան շարժման նշանակությունը՝ այդ համատեքստում մատնանշելով, որ Արցախյան շարժումը 35 տարի անց էլ մնում է արդիական, քանի որ կանգնած ենք միեւնույն մարտահրավերների առջև, որին դիմակայելու լավագույն զենքը 1988 թվականի պայքարի ոգին է։ Քննարկման մասնակիցները ոչ միայն արժեւորեցին Արցախյան շարժումն՝ այլեւ մի շարք առանձնահատկություններ ընդգծեցին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Կլոր սեղան-քննարկման ժամանակ ցուցադրվել է Արցախյան շարժման եւ գոյապայքարին նվիրված արժեքավոր գրքեր։ Հաշվի առնելով, որ փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է, միջոցառման վերջում մասնակիցներին նվիրեցին համալսարանի հրատարակություններից ու Արցախի գրողների աշխատություններից։
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
 
 
Կիսվել այս էջով`