ՄՄՀ-ում հունիսի 8-ին կազմակերպվել է կլոր սեղան- քննարկում՝ հումանիտար ֆակուլտետի ուսանողների մանկավարժական փորձուսուցման արդյունքների վերաբերյալ:
Փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանի խոսքով՝ կլոր սեղանի նպատակն էր վերհանել փորձուսուցման դրական և բացասական կողմերը, լսել տարբեր կարծիքներ և եզրակացություններ կատարել:
Իրենց կարծիքներն են արտահայտել նաև Ստեփանակերտի համար 7 դպրոցի ուսուցիչներ՝ Գայանե Հայրապետյանը, Մարինե Հակոբյանը և ուրիշներ: Նրանք գոհունակություն են հայտնել ՄՄՀ-ի ուսանողներից՝ շեշտելով, որ նրանց տեսական գիտելիքները լիովին բավարար էին:
Այնուհետև ելույթներով հանդես են եկել մանկավարժ-մեթոդիստներ՝ Աննա Պետրոսյանը,Կարինե Եգանյանը, Ռուզաննա Սաիյանը և Ինգա Մարգարյանը: Նրանք շնորհակալություն են հայտնել դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանին, դպրոցի ուսուցիչներին՝ բուհի ուսանողներին և դասախոսներին ջերմ ընդունելության համար: Առանձնապես կարևորել են ուսանողների կողմից անցկացված արտադասարանային միջոցառումները: Իսկ ուսանողները հանդես են եկել իրենց առաջարկություններով:
Արդյունքների ամփոփմանը մասնակցում էին բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը, դասախոսներ, ուսուցիչներ: Ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն իր երախտիքի խոսքն է հղել բոլոր այն անձանց, ովքեր նպաստել են փորձուսուցման կայացմանը