ՄՄՀ-ում կազմակերպվել է «Բռնություն. մանկավարժական մոտեցում՝ բռնության ենթարկված դպրոցականների հետ» թեմայով դասընթաց
Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կազմակերպվել է «Բռնություն. մանկավարժական մոտեցում՝ բռնության ենթարկված դպրոցականների հետ» թեմայով դասընթաց. այն վարում էին ՄՄՀ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ավագ դասախոսներ՝ Հասմիկ Եսայանը, Գայանե Իշխանյանը և Մարիամ Գասպարյանը: Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ թեման բոլոր ժամանակներում էլ եղել է արդիական:
Դասընթացի նպատակն էր՝ ուսուցանել, թե ինչ է բռնությունը, հստակ տարբերակել բռնությունը և ագրեսիան, ծանոթացնել տեսակների և ցուցիչների հետ, ցույց տալ բռնության դրսևորումները՝ այս ամենն ադապտացնելով դպրոցահասակ տարիքի երեխաների վրա, լսել թեման, վերցնել որոշակի գիտելիքներ, դրանք կիրառել մասնագիտական դեպքի քննարկման մեջ, որպես հետագա մանկավարժներ, ստացած հմտությունները կիրառել գործնականում: