ՄՄՀ-ում կայացել է ռեկտորատի ընդլայնված նիստ

Փետրվարի 14-ին ՄՄՀ-ում կայացել է ռեկտորատի ընդլայնված նիստ՝ համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնակցությամբ։ Նիստի օրակարգում ներառված էր ստեղծված իրավիճակով պայմանավորված ուսումնական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև մագիստրոսական թեզերի և ավարտական աշխատանքների ընթացքի մասին հարցերը: Ռեկտորն անդրադարձել է համալսարանի հավատարմագրման գործընթացին՝ նշելով, որ բողոքարկման արդյունքում բուհին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում` չորս տարի ժամկետով։ Դ. Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել բուհի ողջ անձնակազմին՝ արդյունավետ աշխատանքի համար: Վերջում քննարկել են ընթացիկ հարցեր:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`